Սիրիական մարտերին ավելի քան 60 հազար օտարերկրյա զինյալներ են մասնակցում. «Al-Hayat»
Սիրիայում Բաշար Ասադի կառավարության և հակակառավարական զինված խմբավորումների մարտական գործողություններում ավելի քան 60 հազար օտարերկրյա զինվորներ են մասնակցում: Այս մասին հայտնում է «Al-Hayat» թերթը:
Ըստ աղբյուրների, նրանցից մոտ 40 հազարն Ասադի կառավարության կողմի զինյալներ են: Նրանք հիմնականում մուսուլման երկրներից ժամանած շիիթական զինծառայողներ են:
Հակակառավարական զորքերում օտարերկրյա զիծառայողների ընհանուր թիվը մոտ 20 հազար է: Ծառայողները հիմնականում սունիթական զինյալներ են: