211652_close_icon
views-count1245 դիտում article-date 00:01 07-02-2014

Սիրիայի իսլամիստական խմբավորումները զինադադար են հայտարարել

Սիրիայի իսլամիստական հիմնական 3 խմբավորումներից 2-ը, որոնց անդամները պատերազմում են միմյանց դեմ, զինադադար են հայտարարել, հայտնում է Russia Today-ը: Բախումները դադարեցնելու մասին համաձայնության են եկել ՙԻրաքի և Լեվանտի իսլամական պետություն՚ ու ՙՍուկուր աշ-Շամ՚ ծայրահեղ իսլամական խմբավորումների անդամները: Իսկ մյուս իսլամիստական հիմնական խմբավորումը՝ ՙՋեբհաթ ան-Նուսրա՚-ն հայտարարել է, թե չի դադարելու պատերազմել իսլամիստների դեմ: Փորձագետների կարծիքով ծայրահեղական խմբավորումների հոսքը Սիրիան վերածել է ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնի: Սիրիայի ազատ բանակը, որը 3 տարի առաջ քաղաքացիական պատերազմ էր սկսել Բաշար Ասադ դեմ, ստիպված է պայքարել իսլամիստների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը երկրում: Աղբյուր`[url=http://www.armeniatv.am/hy/news/46247] armeniatv.am[/url]

Նմանատիպ նյութեր