Լրտեսության մեջ կասկածվող գնդապետի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Երեկ՝ փետրվարի 3-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչը դիմել է Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդությամբ, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգի գնդապետ Խաչիկ Մնացականյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Խ. Մնացականյանը, ով կասկածվում է լրտեսություն մեջ, ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: