2541 դիտում
09:12 04-02-2014
«Սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը փոխարինելու է եկել կոկորդիլոսին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը նորանոր բարձունքներ է նվաճում։ Ամանորյա ապխտած կոկորդիլոսները հաջողությամբ վաճառելուց հետո, հիմա էլ ՍԱՍ-ում նոր, գլամուր զեյթունի ձեթ է հայտնվել։ Դրա շիշը զարդարված է «սվարովսկի» քարերով, համենայնդեպս՝ այդպես է գրված գնապիտակի վրա։ 200 միլիլիտր տարողությամբ «Ֆայվ էքստրա» զեյթունի այդ ձեթն արժե 12 500 դրամ։
Ասում են, որ «սվարովսկի» քարերով պատված շշի մեջ զեյթունի ձեթը ձեռք է բերում նոր հատկություններ։ Մասնավորապես, կարտոֆիլը դրա մեջ տապակելուց հետո վեր է ածվում թարմ խոզի մսի։
Ըստ հավաստի տեղեկությունների, առաջիկայում վաճառքում կհայտնվեն նաև ոսկու փոշով պատված, ադամանդակուռ փաթեթավորմամբ, նրբաոճ, անուշաբույր և աննախադեպ փափուկ զուգարանի թղթեր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1222 դիտում
20:10 14-01-2023
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով
Այս բաժնից
1618 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ