Տորոնտոյի քաղաքապետին մեղադրում են ծեծկռտուք կազմակերպելու մեջ
Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը կասկածվում է բանտարկյալին ծեծի ենթարկելու մեջ: Նրա դեմ բողոք է ներկայացրել քրոջ նախկին ամուսինը` Սքոթ Մաքինթայրը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Ըստ տուժածի խոսքերի, 2012 թ. մարտին Ֆորդն իր ծանոթ ֆուտբոլիստների հետ իր վրա հարձակում է կազմակերպել:
Այժմ տուժածը պահանջում է նրանց պատասխանատվության ենթարկել և ցանկանում է, որ նրանք իրեն 1,5 մլն դոլար վճարեն: Նա հավաստիացնում է, որ ծեծի արդյունքում կոտրվածքներ է ստացել, ինչպես նաև վնասվել են ատամներից մի քանիսը:
Նշենք, որ ոստիկանները Մաքինթայրին ձերբակալել էին քաղաքապետի տանը, երբ նա սպառնացել էր սպանել քաղաքապետին: Մաքինթայրը Ֆորդի մոտ էր եկել ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ և սկսել գումար պահաջել, որը իրեն պարտք են քաղաքապետն ու նրա քույրը: Նա սպառնացել է` պատմելով, որ Ֆորդը թմրանյութեր, ալկոհոլ է օգտագործում, և պատմել քրեական աշխարհի հետ նրա կապերի մասին: