211652_close_icon
views-count1814 դիտում article-date 14:15 29-01-2014

Հայաստանում եռյակ է ծնվել. երեքն էլ աղջիկ են. տեսանյութ

Եվա- Գաբրիելա -Մարիամ եռյակը օրեր առաջ է ծնվել: Եռյակ ունենալու լուրը մոր համար սկզբում` սառը ցնցուղ է եղել, շոկ, հետո վերածվել անսահման ուրախության: Անուշը լավ է հասկանում փոքրիկներին խնամելու դժվարությունը: Հիվանդանոցում բուժքույրերն են օգնում, տանն էլ, համոզված է, տատիկները կօգնեն: Բացի այդ եռյակին տանը սպասում է Անուշի առաջնեկը` որդին: Եռյակի 3-ամյա եղբայրը մայրիկին խոստացել է` հոգատար լինել քույրիկների նկատմամբ: Փոքրիկները ծնվել են ժամկետից մեկ շաբաթ առաջ, կշռում են 2 կգրամից ավելի: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Մայրն էլ, փոքրիկներն էլ լավ են զգում: Աղբյուրը` armnewstv.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր