Եգիպտոսի պաշտպանության նախարարը առաջադրել է իր թեկնածությունը նախագահի պաշտոնում
                        Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ Սիսին առաջադրվելու է երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է  Reuters-ը:
Համապատասխան որոշումն ընդունել է Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը չպլանավորված ժողովի ժամանակ:
 Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին շնորհվել է բարձրագույն զինվորական Ֆլեդմարշալի կոչում: Համապատասխան որոշումը ստորագրել է Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

