Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ: Շնորհավորանքում ասվում է.
«Սիրելի մաեստրո,
Ընդունեք, խնդրեմ, ջերմ ու անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ:
Դուք իրավամբ համարվում եք ժամանակակից մեծագույն հայ կոմպոզիտորներից մեկը, իսկ ձեր անզուգական ստեղծագործությունները լեցուն են անկեղծությամբ, անմիջականությամբ եւ հուզականությամբ:
Համոզված եմ, որ այսուհետ եւս շարունակելու եք նույն եռանդով ու ոգեւորությամբ նորանոր բարձրաճաշակ ստեղծագործություններ նվիրել երաժշտասեր հասարակությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, առողջություն, ստեղծագործական նոր ոգեշնչումներ եւ ամենայն բարիք»: