3236 դիտում
15:35 22-01-2014
Ադրբեջանը միջոցներ է փնտրում՝ կոծկելու հունվարի 19-ի դիվերսիայի սեփական կորուստները. Razminfo.am
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «հայկական զինուժը հունվարի 21-ի գիշերը դիվերսիոն գրոհ է կազմակերպել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Սա Ադրբեջանի հերթական փորձն է հունվարի 19-ի սեփական դիվերսիայից թե´ միջազգային հանրության, թե´ սեփական քաղաքացիների ուշադրությունը շեղելու, գրում է [url=http://razm.info/29752]Razminfo[/url]-ն:
Ըստ վերոհիշյալ հաղորդագրության՝ «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը հարձակվել է հարավ-արևմտյան ուղղության դիրքերին, կրելով կորուստներ, նահանջել»։
Ռազմինֆոն այս տեղեկության առնչությամբ զրուցեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս հաղորդեց. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն առ այն, որ հայկական ստորաբաժանումները շփման գծի հարավ-արևելյան Մարտունու ուղղության հատվածում հունվարի 21-ի գիշերը դիվերսիոն գործողություններ են իրականացրել, չի համապատասխանում իրականությանը։ Միանշանակ է, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է հանրության ուշադրությունը շեղել հունվարի 19-ին իրականացրած սեփական դիվերսիայից, որը տապալվեց. հակառակորդը, կրելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտվեց։ ՊԲ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով պահպանել են ու պահպանում են հրադադարի ռեժիմը»։
Կարծում ենք՝ չի բացառվում նաև, որ հունվարի 19-ի դիվերսիան կտրականապես հերքելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն, դրա հետևանքով գրանցված իր զոհերի և վիրավորների փաստը տևական ժամանակ կոծկելու հնարավորություն այլևս չունենալով, դրանք ներկայացնելու հարմար միջոց է գտել, այն է՝ «հայկական տապալված դիվերսիոն գործողություն»։
Մանրամասները՝ [url=http://razm.info/29752]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
10600 դիտում
12:22 28-05-2014
Ադրբեջանը հրապարակել է այս գիշեր սեփական անհաջող դիվերսիայի հետևանքով սպանված իր բանակի զինվորների անունները
29813 դիտում
01:30 15-10-2020
Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները. Արծրուն Հովհաննիսյան
1517 դիտում
08:24 16-12-2015
Կոստանյանը առաջին անգամ պետք է ստանձնի ընտրակեղծիքները կոծկելու պաշտոնական պատասխանատվությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
892 դիտում
21:04 02-10-2024
Արման Դիլանյանն ընդունել է ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը
1672 դիտում
20:51 02-10-2024
Երևանի Թումանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի