7446 դիտում
10:06 22-01-2014
Շղթայական ավտովթար ԱԺ պատգամավորի տան հարևանությամբ. կա վիրավոր
Ոստիկանության քննչական գլխավոր Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 21-ին, Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով:
Ժամը 22:30-ի սահմաններում Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց, Աժ պատգամավոր «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Լևոն Մրտեյանի վարած Volkswagen մակնիշի 35 PU 665 համարանիշի, 25-ամյա Հրաչ Պետրոսյանի վարած Ваз 21 07 մակնիշի 15 SU 895 համարանիշի և 50-ամյա Հրայր Սուքիասյանի վարած Վազ 2107 մակնիշի 336 LU 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Պետրոսյանը աշխատում է «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ում, իսկ Հ. Սուքիասյանը՝ «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+