Ինչ բացթողումներ կան սննդամթերքի անվտանգության վերահսկման համակարգում. տեսանյութ
Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի եւ անասունների անվտանգության վերահսկողության հզորացման ծրագրով վերապատրաստվել են ծառայության աշխատակիցները, մշակվել է ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ: Նիդեռլանդացի փորձագետին զարմացրել է, որ մսամթերքը Հայաստանում ստուգվում է ոչ թե մինչեւ սպանդանոց մտնելը, այլ շուկա հասնելիս:
Ծրագիրը թեեւ ավարտվում է, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակվելու է: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների բաժնի ղեկավար Բին Ադջեմիան շեշտում է` Եվրամիությունը ցանկանում է աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումներին :
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1390400147]armnewstv.am [/url]