211652_close_icon
views-count1481 դիտում article-date 19:33 21-01-2014

Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի գերակա խնդիրներն ու անցած տարվա ձեռքբերումները

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2013 թ.-ին, մասնավորապես, ավարտին են հասցվել ինտեգրված սոցիալական ծառայությունների փորձնական ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մշակվել և ներդրվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի գործարկումն ապահովող տեղեկատվական ենթակառուցվածքները, շահագործվել է կենսաթոշակային համակարգի տեղեկատվական նոր շտեմարանը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ ամփոփելով անցած տարին: Ըստ նախարարի` գործազրկության մակարդակը Հայաստանում 2013թ.-ի տարեվերջին կազմել է 16,2%՝ նախորդ տարվա 17,3%-ի փոխարեն: Նա նշել է, որ 2013թ.-ի ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ նոր օրենքը, որի նպատակն է պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: «Կարևորում ենք զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումն ու ներդրումը»,- ընդգծել է Ա.Ասատրյանը: Խոսելով ձեռքբերումների մասին՝ նախարարը նշել է, որ անցած տարի գործարկվել են սոցիալական ծառայությունների տարածքային 19 համալիր կենտրոնները, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին մատչելի ծառայություն մատուցելն է` «մեկ պատուհանի» սկզբունքով: Ա.Ասատրյանը հայտնել է , որ 2013թ.-ին ավարտվել է ավանդների փոխհատուցման ծրագիրը ` 2005-2006 թվականներին հաշվառված: Այս ընթացքում վճարվել է շուրջ 10 մլրդ դրամ: Ծրագիրը շարունակվելու է նաև 2014թ.-ին:

Նմանատիպ նյութեր