Ստամբուլում քիմիական լցանավ է պայթել. կա զոհ. տեսանյութ
                        Ստամբուլի շրջանի Թուզլա շրջանում գտնվող նավաշինարանից ոչ հեռու պայթյուն է տեղի ունեցել TIBIL քիմիական լցանավում: Պայթյունի հետևանքով նավում բռնկվել է հրդեհ: Հաղորդվում է, որ զոհվել է անձնակազմի անդամներից մեկը, ևս 4 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոսխվել հիվանդանոց: 
Նավը խարիսխ էր գցել Թերսանըլարի ջրերում: Պայթյունի պատճառներն անհայտ են: Կատարվում է հետաքննություն:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


