6130 դիտում
10:41 20-01-2014
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել. հայ զինծառայող է զոհվել
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
19478 դիտում
10:14 23-09-2019
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ
8715 դիտում
09:13 14-04-2016
Հակառակորդն այս գիշեր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է կատարել, սակայն հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ
1228 դիտում
21:20 26-05-2023
Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել․ ՀՀ ՊՆ
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ