Պուտինը Յանուկովիչից պահանջում է Ուկրաինայի փոխվարչապետ նշանակել Վիկտոր Մեդվեդչուկին
                        Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յանուկովիչից պահանջում  է Վիկտոր Մեդվեդչուկին հանձնել Ուկրաինայի կառավարության ոհւմանիտար բլոկը: Այս մասին  հայտնում է Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Կրեմլը մասնավորապես ցանկանում է, որպեսզի փոխվարչապետի պաշտոնում՝ հակառակ Յանուկովիչի ցանկության, փոխվարչապետի պաշտոնում Կոնստանտին Գրիշչենկոյին փոխարինի Վիկտոր Մեդվեդչուկը: 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յանուկովիչի հրամանով Ուկրաինայի նախագահի աշխաըտակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Սերգեյ Լևոչկինը: Բացի այդ, Յանուկովիչի հրամանով աշխատանքից ազատվել է նաև Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումների հրամանատարը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

