Նազենի Հովհաննիսյանը զայրացել է
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է իր անունով բացված հայատառ «Նազենի Հովհաննիսյան» կեղծ ֆեյսբուքյան էջին.
«ֆեյսբուք=բամբասանք…
…ահա լավագույն օրինակը, թե ինչպես են տարածում Ապատեղեկատվությունը։
Թեև իմ ստացած շնորհավորանքները մեկը մյուսից ազդեցիկ էին,սրտանց և հուզիչ, բայց՝ սխալ տեղեկության հիման վրա։ Այսօր՝ հունվարի 18-ին, իմ ծննդյան տոնը ՉԷ՜՜՜
Ես ծնվել եմ ՀՈՒԼԻՍԻ 18–ին։՜
Հ.Գ. Փաստորեն իմ անունը շահագործող ԿԵՂԾ( ՖԵՅՔ)՝ Հայատառ «Նազենի Հովհաննիսյան » ՖԲ էջը, որը ԼԿՏԻԱԲԱՐ օգտագործում է ԻՄ ԱՆՈՒՆԸ, ՆԿԱՐՆԵՐԸ, ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ( բացառությամբ ծննդյան օրվա), Այդքան համոզիչ է, որ կարողանում է ԿԵՂԾը ԻՐԱԿԱՆԻ տեղ անցկացնել՞՞՞՞՜՜
ՀԵՅ՜՜ գիտի ժամանակներ՜, երբ ԻՍԿԱԿԱՆ և ԻՐԱԿԱՆ Մարդիկ էին մեզ շրջապատում………
գտեք գոնե 3 տարբերություն»: