211652_close_icon
views-count1564 դիտում article-date 09:58 18-01-2014

Դատախազությունն ուսումնասիրելու է բուժհաստատությունների «ատկատների» վերաբերյալ հայտարարությունները. ՀԺ

«Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ով վստահեցրել էր, որ դատի է տալու Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, դիմել է գլխավորդատախազություն: Այս մասին երեկ «Հժ» թղթակցին հայտնել են ԱՆ լրատվականից: Նախարարը դատախազությանը խնդրել է ուսումնասիրել Լ. Սարգսյանի այն հայտարարությունները, որ բուժհաստատություններում «ատկատների» չափը տատանվում է 5-10 տոկոսի սահմաններում և հիմքերի առկայության դեպքում ընթացք տալ դրանց։ «Նախարարությունը թույլ չի տա որևէ անձի անել անհիմն հայտարարություններ` վարկաբեկելով համակարգի պատիվը, հակառակ դեպքում կառաջնորդվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»,– մեր հարցմանն ի պատասխան գրել են ՀՀ ԱՆ-ից։ Լյուդմիլա Սարգսյանը նախօրեին «Հժ»-ին հայտնել էր, որ պատրաստ է դատին»,–գրում է թերթը։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր