1976 դիտում
09:43 18-01-2014
Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի. Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր միտինգավորների թիվը «կանխատեսվածից» չանցնի։ Վերջիններս մտավախություն ունեն, որ այն գործարարները, որոնք կապ ունեն Քոչարյանի հետ ու չեն մասնակցել «մենք ենք մուծում կուտակայինը» ակցիային, կարող են «տակից» միտինգին ժողովուրդ ուղարկել՝ ոչ այնքան Քոչարյանի «սիրուն աչքերի», որքան այդ մեծ դարդից, կուտակայինից պրծնելու, օրենքը հետողորմյա անելու համար։
Այնուհանդերձ, որպես պրոֆիլակտիկ միջոցառում, իշխանությունները «պոչտավոյ գոլուբներ» ու բանագնացներ են ուղարկել այդ գործարարների մոտ՝ «մեժդու ստրոկ» նրանց հասկացնելու, որ խաղեր չտան, տակից Քոչարյանի ջաղացին մկան «էնիք» չլցնեն, այլապես չորով կդրվի իրենց հարկային պարտավորությունների հարցը, ու շատ վատ կլինի։
Այս կոնտեքստում է թերևս նաև շրջանառության դրված այն մարազմատիկ լուրը, թե հասարակական վայրերում ՍՊԻԴ-ով վարակված ներարկիչներով ծակում են մարդկանց։ Ասել կուզի՝ մի գնացեք միտինգի, այն վտանգավոր է կյանքի համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1381 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1192 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան