211652_close_icon
views-count1033 դիտում article-date 21:00 17-01-2014

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լատվիա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ, քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովի հրավերով հունվարի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Լատվիայի մայրաքաղաք՝ Ռիգայի եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Նիլ Ուշակովի հետ, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Երկկողմ հարաբերությունների խթանման ու ընդլայնման հարցերի քննարկման նպատակով նախատեսված են նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: [i]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/i]

Նմանատիպ նյութեր