5428 դիտում
15:39 17-01-2014
Փողոցներում վարակված ասեղներով մարդկանց ծակելու և ՁԻԱՀ-ով վարակելու հայտարարության հետքերով. news.am
Մի քանի ամիս է՝ Հայաստանում ՁԻԱՀ-ով վարակված ռուսներ փողոցներում շրջում են վարակված ասեղներով և փորձում վարակել մարդկանց: Նման հայտարարությմամբ էր հանդես եկել երիտասարդական «Մենք» կազմակերպությունը:
ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է: Այդ մասին [url=http://http://news.am/arm/news/189686.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Մենք» երիտասարդական շարժման տարածած հայտարարությունը:
«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»,- ասաց Սեւան Աղաջանյանը՝ չցանկանալով հրապարակել իր այս սկանդալային հայտարարության աղբյուրը։
NEWS.am-ի հարցին, թե որքանով է ճիշտ առանց կոնկրետ փաստերի հրապարկել նման տեղեկություն, որը կարող է խուճապ առաջացնել , Սեւան Աղաջանյանը ասաց. «Խուճապ չի առաջացնի, ես զգուշացնում եմ, որ մարդիկ ավելի զգույշ լինեն հասարակական վայրերում։ Խոսքը նրա մասին չէ, որ միտինգների չմասնակցեն: Դա իրենց ապահովության համար է, մարդիկ ոնց կուզեն, թող հասկանան»:
ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին nerws.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Քրեական օրենսգրքով չփաստարկված հայտարարություններ տարածողների պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը նույնպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է, հատկապես, որ հայտարարությունում հստակ ոչինչ չի նշվում եւ կան տարրական սխալներ. «ՁԻԱՀ-ով չեն կարող վարակել, դա հիվանդության վերջնային փուլն է, վարակվել հնարավոր է ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով: Մյուս կողմից էլ՝ ասեղով վարակելը գործնականում անհնարին է, քանի որ վիրուսը շատ անկայուն է, կենդանի բջջից դուրս՝ միջավայրում, շատ արագ ոչնչանում է»,- ասաց Ժանետա Պետրոսյանը:
Մանրամասները՝ [url=http://http://news.am/arm/news/189686.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
16315 դիտում
15:47 19-09-2015
Ովքեր գեներալին մեղադրում են անվադողեր ծակելու մեջ, իրենք իրենց են ծակում․ Էջմիածնի բնակիչները վրդովված են
5482 դիտում
16:20 05-12-2018
Ես ասեղով տղան եմ, ծակելու եմ Նիկոլի ստի փուչիկները. Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»