Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են, բացի՝ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքից
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: