Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը ևս 3.1 մլրդ դրամ կպահանջի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակելու է Դիլիջանը համատիեզերական ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագիրը: Այդ նպատակով 2014 թ-ին ԿԲ- ն 3.1 մլրդ դրամի շինարարություն է անելու «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» շրջակայքում:
Խոսքն այն հայտնի «կենտրոնի» մասին է, որի շինարարության վրա Կենտրոնական բանկն անցած 3-4 տարիներին արդեն ծախսել է մի բանի տասնյակ միլիարդ դրամ: Դիլիջանը ֆինանսական համաշխարհային կենտրոն դարձնելու ծրագիրը հարկատուներիս վրա նստած ամենաթանկ ավանտյուրան է:
Ամենաուշագրավն այն է, որ Մաքսային միության, ապա Եվրասիական միության անդամ դառնալուց հետո չափազանց հավանական է, որ Հայաստանում ներդրվի նոր եվրասիական միասնական արժույթ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: