211652_close_icon
views-count2779 դիտում article-date 23:06 16-01-2014

Հետախուզվողը հայտնաբերվել է 25 տարի անց. տեսանյութ

1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Ա. Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում: Օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում: Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում: ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են: Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր