Մայիսի 16-ը` Հայաստանի ուսանողության և երիտասարդության օր
ՀՀ Կառավարության այսօր կայացած նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
Այս կապակցությամ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուէի էջում գրել `.
«ՀՀ-ում ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում:
Ուսանողների և երիտասարդների օրը մայիսի 16-ին նշելու օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի` մայր բուհի, հիմնադրման օրը:
Հայաստանի առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը 1919 թ-ի մայիսի 16-ին որոշում է ընդունել Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ:
Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային և երիտասարդական կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների և երիտասարդների` պետականորեն նշվող տոն, ևս մեկ անգամ կարժևորվի մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ տնտեսական զարգացման գործում:
Համալսարանական ավանդույթներ ունեցող մեր երկրում մայր բուհի հիմնադրմամբ սկիզբ է առնել նաև ուսանողական և երիտասարդական կյանքը, ձևավորվել են ուսանողական և երիտասարդական ավանդույթներ»: