65753 դիտում
12:56 16-01-2014
Սոցիալական ծառայության տարածքային գործակալության տնօրենը ծեծի է ենթարկել քաղաքացուն
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում երեկ՝ հունվարի 15-ին, Նոյեմբերյանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ժամը 12:00-ի սահմաններում Նոյեմբերյանի Մեծարենց փողոցի 15 տան բնակիչ, 34-ամյա Արկադի Անանյանը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ գործակալության տնօրեն, 64-ամյա Սամվել Բեգլարյանը հայհոյանքներ տալով ծեծի է ենթարկել իրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անանյանին հետաքննիչի կողմից տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Ս. Բեգլարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նմանատիպ նյութեր
8601 դիտում
21:03 19-07-2018
Ձերբակալվել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 4 աշխատակից