Skype-ն օգտատերերի մասին տվյալներ կտրամադրի ՌԴ իրավապահ մարմիններին
Skype-ի սեփականատեր Microsoft ընկերությունը պատրաստ է վեց ամիս պահպանել և Ռուսաստանի իրավապահ մարմինների հատուկ ծառայությանը ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների և խոսակցությունների վերաբերյալ տվյալներ տրամադրել, գրում է РБК daily-ը:
«Microsoft-ը հաստատել է, որ ենթարկվում է ՌԴ-ի օրենսդրությանը, և դա անում է յուրաքանչյուր երկրում, որտեղ զարգացնում է իր բիզնեսը: Ցանկացած օրենքի ընդունման դեպքում մենք կաշխատենք այդ օրենքներին համապատասխան»,- մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության ներկայացուցիչը: