67100 դիտում
08:46 15-01-2014
Մեկ տարվա ընթացքում ՌԴ հաշվառում ունեցող ավտոմեքենաների մուտքն ու ելքը Հայաստան աճում է մոտ 50 տոկոսով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունից մեզ տրամադրած տվյալների համաձայն, անցած տարվա դեկտեմբեր ամսին Հայաստան է մուտք գործել ՌԴ-ում հաշվառված 2 հազար 363 ավտոմեքենա և դուրս եկել 1 036-ը։ Սա զգալիորեն ավելի շատ է 2012 թվականի համապատասխան ցուցանիշից։ 2012 թվականի դեկտեմբերին Հայաստան էր մուտք գործել ՌԴ-ում հաշվառված 1 596 ավտոմեքենա և ետ գնացել 702-ը։ Սա չափազանց ուշագրավ տեղեկատվություն է։
Խնդիրն այն է, որ ՌԴ-ում հաշվառված այս մեքենաներով Հայաստան են եկել հիմնականում մեր համաքաղաքացիները, որոնք այլևս բնակվում են Ռուսաստանում, արտագաղթել են Հայաստանից և բնակություն հաստատել այդ երկրում։ Ու հիմա Հայաստան են գալիս ամանորը իրենց՝ այստեղ դեռ մնացած հարազատների հետ նշելու։ Եվ եթե մի տարվա ընթացքում ՌԴ հաշվառում ունեցող ավտոմեքենաների մուտքն ու ելքը Հայաստան աճում է մոտ 50 տոկոսով, նշանակում է, որ մոտավորապես այդքանով ավելացել է ՌԴ-ում արդեն հաստատված, տնավորված և ամանորը հայրական տանը նշելու նպատակով մեքենայով եկող մեր հայրենակիցների թիվը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7539 դիտում
18:40 06-03-2018
Մարտի 1-ից Վրաստանում նույնպես գործում է ԱՊՊԱ համակարգ օտարերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար
2329 դիտում
18:10 25-11-2020
Այսուհետ Արցախ մուտքն ու ելքը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով. Արցախի տեղեկատվական շտաբ