Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սև ամպեր են կուտակվել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։ Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են։ Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է։ Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք։ Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը։ 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում։
Այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաև Երևանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան։ «Ժողովուրդի» հետաքննությունը՝ վաղվա համարում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։