Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է կատարվում. Առավոտ
«Առավոտ»-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին երկու հարցազրույցներին, դրա պատճառներին ու նպատակներին՝ նախ նկատելով, որ դեռևս պարզ չէ, թե որոնք են Քոչարյանի ակնկալիքները:
«Կարող ենք ոչ առանց հիմքերի ենթադրել, որ նա առնվազն պետք է որ ցանկանա, որ իր և իր մերձավոր շրջապատի դիրքերը ամրապնդվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական դաշտում: Բայց ի՞նչ է նա կոնկրետ ուզում, այսօր դժվար է ասել: Նկատվում է, որ այժմ Քոչարյանի կողմից որոշակի «հետախուզություն» է իրականացվում», նշել է Էդգար Վարդանյանը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: