Գոլդ համարներով Nissan-ը տաքսու բախումից հետո Աբովյան փողոցում հայտնվել էր անհարմար դիրքում
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Murano մակնիշի 79 CC 777 համարանիշի և Daewoo L 2842 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, կարճ ժամանել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Բախման հետևանքով Nissan-ը գրեթե մասամբ փակել էր Աբովյան փողոցի ճանապարհը ինչի պատճառով էլ մեքենաները մեծ դժվարությամբ էին շրջանցում նշված հատվածը:
Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Daewoo-ի վարորդը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի