211652_close_icon
views-count3403 դիտում article-date 19:28 10-01-2025

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում «Nissan X-Trail»-ը ընկել է սահքի մեջ և կողաշրջվել. օպերատիվ են գործել պարեկները, իսկ տեղի ճանշինը ամանորյա թմբիրից դեռ դուրս չի եկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Լևոն Ա.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Վարրոդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղութամբ: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր