211652_close_icon
views-count4336 դիտում article-date 15:15 07-03-2021

Անհայտ անձինք Մոսկվայի կենտրոնում գործող բանկից ավելի քան 2 մլն դոլար են գողացել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկերից մեկից ահայտ անձինք մոտ 160 մլն ռուբլի են գողացել: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ-ի աղբյուրները:

Աղբյուրի տեղեկություններով՝ բանկը գտնվում է Մոկվայի կենտրոնում՝  1-ին Բրեստսկայա փողոցում, իսկ բանկի պահոցներից մեկից գողության մասին  ահազանգը գրանցվել է այսօր՝ մարտի 7-ի առավոտյան:

Գողոնը կազմում է 157 մլն ռուբլի՝  ավելի քան  2 մլն դոլար:
Ոստիկանությունը սկսել է  հետաքննությունը: Հարուցվել է քրեական գործ:


 

Նմանատիպ նյութեր