211652_close_icon
views-count4251 դիտում article-date 11:56 07-03-2021

Այս պահին Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղ ձյուն է տեղում. բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղ ձյուն է տեղում։ 

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր