211652_close_icon
views-count2422 դիտում article-date 20:03 06-03-2021

Սուրեն Սարգսյան. Հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել:

Իսկ վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը ակտիվ հեռախոսազրույցներ են ունեցել Սաուդյան Արաբիայի,Գվատեմալայի, Կոնգոյի, Քենիայի և շուրջ հարյուր այլ պետությունների առաջնորդների հետ:

Ի դեպ հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին:

Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցը ամերիկացի պաշտոնյաի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ:

Ես սա անվանում եմ դասական “leveling down”»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր