211652_close_icon
views-count2506 դիտում article-date 20:20 06-03-2021

Արշավիր Ղարամյան. Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել...
Ալիևի երեկվա այս հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ.

«Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սրանից պարզ և լկտի հայտարարություն թշնամու կողմից սպասելն անգամ անհնար է… «Հայրենիքի փրկության շարժումը» գործում է իրենց նկարագրած և հայտարարած վտանգներին ոչ համաչափ և ոչ համարժեք մեթոդներով ու ձևերով։

Կարծեք դեռ ժամանակ շատ ունենք, ինչն իրականում չունենք, և հաշվարկի հաշվիչն այլևս միացված է…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր