211652_close_icon
views-count1467 դիտում article-date 16:07 06-03-2021

Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին. Գեներալ Հենրիկ Մուրադյան

Մենք այստեղ հավաքվել ենք մեր աջակցությունը հայտնելու Զինված ուժերի գլխավոր շտաբին եւ շտաբի պետ Օնիկ գասպարյանին: News.am―ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բանակի ակցիայի ժամանակ նշեց պահեստազորի սպա, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանը, ով օրերառաջ է իր դիմումի համաձայն ազատվել Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից:

«Մենք նաև այստեղ ենք, որպեսզի հնարավորություն տանք ԶՈւ ստորաբաժանումներին իրենց գործը, խնդիրները կատարեն: Մենք այստեղ ենք, քանի որ այսօր գտնվում ենք բարդ ու ծանր իրավիճակում: Այսօր ձեռնոց է նետված զինված ուժերին, որն այսօր կատարում է իր խնդիրները: Այն տղաները, ովքեր այսօր պետք է աջակցություն ստանային ՀՀ իշխանություններից, ազգից, ժողովրդից, չեն ստանում: Այսօր քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր Զինված ուժերը: Մենք մեր մարտական ընկերների հետ դիմում ենք ԳՇ պետ Գասպարյան Օնիկին: Պարոն Գասպարյան, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, մենք ձեր կողքին ենք: Մենք միացել ենք ձեզ՝ առկա խնդիրները միասին լուծելու համար»,-ասաց նա:

Հենրիկ Մուրադյանը դիմեց բոլոր մարտական ընկերներին՝ խնդրելով մեկ մարդու նման միանալ այսօրվա սկսված շարժմանը, որը պետք է ապահովի ԶՈւ բնականոն գործունեությունը: Նո կոչ արեց ՀՀ նախագահին, որպեսզի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկությունն ուղարկի ՍԴ:

Նմանատիպ նյութեր