211652_close_icon
views-count1436 դիտում article-date 16:22 06-03-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ մարտի 9-ին կտեսաձայնագրի կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք կներդրվեն HomeOrchestra նախագծի երկացանկում:

HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որը դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների նվագախմբային մշակումները հասանելի է դարձնում սկսնակ մենակատարների համար։

այաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենան ոչ միայն լսելու նվագախմբի նվագակցությունը, այլև էկրանին հետևելու նվագախմբին առցանց ռեժիմում:
 

Նմանատիպ նյութեր