211652_close_icon
views-count45089 դիտում article-date 12:59 06-03-2021

Խոշոր ավտովթար Երևանում. քաղաքի կենտրոնում բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։10-ի սահմաններում Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Հովիկ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի 11 CM 110 համարանիշի և 43-ամյա Էդուարդ Խարազյանի վարած Mercedes 01 OD 010 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Վարուժան Հակոբյանն ու Է. Խարազյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ 

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողնրն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր