211652_close_icon
views-count35957 դիտում article-date 12:40 06-03-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու ԱԺ պատգամավորի օգնականի Mazda-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վանիկ Էլիզբարյանի վարած Mazda մակնիշի 104 HH 11 համարանիշի և 26-ամյա Մասիս Հայրապետյանի վարած Mercedes մակնիշի 07  MS 080 համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mazda-ի վարորդ Վ. Էլիզբարյանը ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականն է, համարանիշներն էլ հաշվառված են  ԱԺ հաշվեկշռում, իսկ վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր