211652_close_icon
views-count3105 դիտում article-date 23:46 05-03-2021

Առաջին և 4-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ

Առաջին զորամիավորման զորամասերում իրականացվել են մարտական հերթապահության հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։

Զորամասերից մեկում շարային ստուգատեսն անցկացրել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր  Ժ. Պողոսյանը։

Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Իսկ 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ:

Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, հաշվի առնելով առաջադրված մարտական խնդիրների բնույթն ու առանձնահատկությունները, հրահանգավորել են հերթափոխի մեկնող զինծառայողներին:

Նմանատիպ նյութեր