211652_close_icon
views-count8320 դիտում article-date 20:30 05-03-2021

Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում. ԳՇ

Սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ի էջում գրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը:

«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում և նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն։ Նաև հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը տվյալ հանգամանքի վրա»,- գրել է Ասատրյանը:

Նմանատիպ նյութեր