211652_close_icon
views-count1836 դիտում article-date 20:58 05-03-2021

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին

 
          Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում ելույթները հայրենիքում:

Մարտի 5-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան:

Համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին:

Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել բազում հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Նեմե Յարվին, Միխայիլ Պլետնյովը, Լորին Մաազելը:
Նարեկ Հախնազարյանը Հայաստանը ներկայացնող առաջին երաժիշտն է, ով 2011թ.ին արժանացել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի Ոսկե մեդալի և առաջին մրցանակի:

Հախնազարյանն այժմ նվագում է Ջուզեպե Գվարներիի կողմից 18-րդ դարասկիզբին կերտված թավջութակով:

Համերգից առաջ, Ա. Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում,  ժամը 18:00-ին կներկայացվի «Ի՞նչու էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը, որի հեղինակը աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, առաջին անգամ է թարգմանվում հայերեն, թարգմանիչ՝ Լյուսիլ Ջանինյան:
 
 

Նմանատիպ նյութեր