211652_close_icon
views-count4627 դիտում article-date 20:50 04-03-2021

Զախարովան հայտնել է, որ Երևանն ու Բաքուն տարբեր տվյալներ են ներկայացնում գերիների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shantnews.am-ը գրում է. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին հարցին:

«Կողմերի դիրքորոշումները գերիների հարցի հանդեպ տարբեր են: Մենք մշտապես խոսում ենք դրա մասին: Բավականին զգալի է այդ տվյալների տարբերությունը։ Թվերը, որոնք ներկայացնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, Բաքվից այլ տեղեկություն է ստացվում: Այդ տարաձայնությունները հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել ուղղակիորեն հայկական և ադրբեջանական կողմերին: Վստահ եմ՝ նրանք պատրաստ կլինեն տրամադրել իրենց սեփական սպառիչ բացատրությունները։ Այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, 79 մարդ է վերադարձվել՝ 63-ը հայկական կողմի ներկայացուցիչներ են, 16-ն՝ ադրբեջանական»,- նշել է Զախարովան:

Մարիա Զախարովան ևս մեկ անգամ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։

«Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ փոխանակման օպտիմալ բանաձևը հնչում է այսպես՝ «բոլորը բոլորի դիմաց»: Ենթադրում ենք, որ տվյալ հարցի շուտափույթ լուծումը կողմերին թույլ կտա շրջել իրենց հարաբերություններում առկա ողբերգական էջերը և կենտրոնանալ դրական օրակարգի առաջխաղացման վրա, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Այդ հարցն արծարծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հունվարի 11-ին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր