211652_close_icon
views-count1729 դիտում article-date 21:04 04-03-2021

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝մարտի 4-ին հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

«Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր գոհունակությունը ՀԲ-ի հետ ընթացող համագործակցության կապակցությամբ, ինչպես նաեւ ընդգծելով, որ ՀԲ-ը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, որի հետ համատեղ աշխատանքն առանձնանում է դրական արդյունքներով:

Սեբաստիան Մոլինեուսն արտահայտել է իր ուրախությունը Հայաստան կատարած այցելության առթիվ՝ նշելով, որ, թեեւ նախորդ տարին լի էր դժվարություններով եւ ծանր արդյունքներով, սակայն այսօր նա Հայաստանում տեսնում է հույս եւ հավատ վաղվա օրվա հանդեպ: Այդ համատեքստում նա արտահայտել է ՀԲ-ի պատրաստակամությունը շարունակելու ընթացիկ համագործակցությունը, ինչպես նաեւ նախանշելու այն ոլորտները, որտեղ համատեղ աշխատանքի հնարավորություններ կան:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները՝ անդրադառնալով «Տնտեսական արձագանքման ծրագրին» եւ դրա մի քանի բաղադրիչներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությանը, տեխնիկական կանեփի եւ այլ մշակաբույսերի արտադրությանը, կապիտալ եւ քաղաքաշինական ծրագրերին: Տիգրան Ավինյանը ընդգծել է «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարեւորությունը տնտեսության վերականգնման եւ այն նորմալ զարգացման ուղու վրա կրկին դնելու տեսանկյունից:

Անդրադարձ է եղել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է այս հարցում արդեն իսկ արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ այս տարի արդեն հասանելի կլինի էլեկտրոնային ստորագրության գործիքը, իսկ շատ մոտ ապագայում նախատեսվում է ամբողջությամբ գործարկել վերոնշյալ շուրջ 400 ծառայությունների էլեկտրոնային մատուցման հարթակը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները առողջապահության, կրթության, էներգիայի, գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեխնոլոգիական առաջընթացի համաշխարհային ժամանակակից նվաճումների տեղայնացման անհրաժեշտությունը նշյալ բոլոր ոլորտներում, ինչն էականորեն նպաստելու է պետության զարգացմանը եւ տեխնոլոգիական փոխակերպմանը: Հանդիպման օրակարգում էին նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, համավարակի հաղթահարմանն ուղղված անելիքների, դրա հարուցած սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը միտված միջոցառումների, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ու կանաչ տնտեսության ուղղությամբ

Նմանատիպ նյութեր