2656 դիտում
14:17 04-03-2021
ՃՈ ակտերը կարելի է վիճարկել, առանց ներկայանալու դատարան․ Կառավարությունը նոր նախագիծ է առաջարկում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար, դրանք հիմնականում ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկման են վերաբերում:
«Այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության կարիք չկա, կարելի է բավարարվել գրավոր քննությամբ»,- ասաց արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ըստ էության, մարդիկ, որոնք վիճարկել են ճանապարհային կանոնների խախտման համար իրենց նկատմամբ կայացված ակտերը, կարող են միայն փոստով ուղարկել հայցը և ներկա չգտնվել նիստին, քանի որ դատական նիստերը կանցկացվեն գրավոր ընթացակարգով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վարչական դատարանում և Վարչական վերաքննիչ դատարանում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ, ինչի արդյունքում տվյալ դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում և հնարավոր չի լինում երաշխավորել գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը:
Գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները»:

Նմանատիպ նյութեր
1643 դիտում
09:32 17-10-2019
Կարելի է վիճարկել նաև մածունի սպիտակ լինելը․ «Հայկական ժամանակ»
1313 դիտում
20:12 05-08-2022
ՊԵԿ-ը Շիրակի թեմի առաջնորդին դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկել
Այս բաժնից
415 դիտում
22:21 23-04-2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
697 դիտում
22:00 23-04-2024
Տավուշում բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին, Միհրան Մախսուդյանին, Միքայել Մարտիրոսյանին