211652_close_icon
views-count2790 դիտում article-date 16:24 04-03-2021

Համարում ենք, որ նոր սահմանափակումների շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ

Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՀՀ առողջապահության նախարարություն կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:

«Ռեստորանների ասցիացիա» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նաեւ նշվում է.


«- Համարում ենք, որ նոր շարժառիթները ունեն բացառապես քաղաքական հիմք

- Համարում ենք սահմանափակումները կենսական վտանգավոր մեր ոլորտի բիզնեսի համար

- կոչ ենք անում չխոչընդոտել մեր բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող սեզոնի սկիզբը գործարկելուն

- կոչ ենք անում զերծ մնալ տարանջատել  քաղաքականությունը, առողջապահությունը և բիզնեսը»:

Նմանատիպ նյութեր