211652_close_icon
views-count1805 դիտում article-date 13:42 04-03-2021

Նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Մոսկովյան 1 հասցեում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, որ նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես կտեղակայվի Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում:

ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի ժամանակավոր տեղակայման նպատակով ՀՀ ոստիկանությանը պատկանող ՀՀ Երևան քաղաքի Մոսկովյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը նախարարությանն ամրացնելու խնդրանքով:

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց:

Նմանատիպ նյութեր