211652_close_icon
views-count1468 դիտում article-date 13:05 04-03-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են. նախարար

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Բանակցությունները շարունակվում են, որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսների, բայց մեր արտերկրի գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունն ապահովվի։ Հույս ունենք, որ գարնան ընթացքում պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք։ Ռուսական կողմի հետ էլ բանակցություններն ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է։ Ակնկալում ենք գարնան առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ պատվաստանյութերի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգահեռ պետք է պահպանել դիմակների կրումը։ «Մի թյուրըմբռնում կա՝ եթե անձինք վարակվել ու լավացել են, ապա նրանք դժկամությամբ ենք կրում դիմակներ։ Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այլ շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է»,- հավելեց Ավանեսյանը։

Նմանատիպ նյութեր