211652_close_icon
views-count1732 դիտում article-date 12:13 04-03-2021

Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. նախարար

Վերջին ընթացքում ունենք կորոնավիրուսային հիվանդացության աճ: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ եթե հունվարին, փետրվարի սկզբին թեստավորումների 5-6 տոկոսի դեպքում էր հաստավում կորոնավիրուսը, այժմ հաստատվում է 16 տոկոսի դեպքում, հաջորդ շաբաթ էլ, ըստ ԱՆ կանխատեսումների, այդ թիվը կավելանա:

«Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պաշտպանել մեզ նոր սահմանափակումներից, պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը»,- ընդգծեց նախարարը:

Նա նշեց, թե վերահսկողական մարմինները պետք է տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն իրականացնեն: Անդրադառնալով հիվանդանոցային ռեսուրսներին՝ Ավանեսյանը հայտնեց. «Այսօր արդեն իսկ սկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս մենք ունենք 865 ծավալված մահճակալ, որոնցից զբաղված են 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը»:

Նմանատիպ նյութեր