1668 դիտում
10:26 04-03-2021
Արցախի ԱԺ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակում է բռնազավթված. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանը օրերս ընդունել է հայտարարություն, որով վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակվում են բռնազավթված:
Չնայած ԱՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հստակ չի նշում, թե խոսքը որ տարածքների մասին է՝ նախկին ԼՂԻ՞Մ, թե՞ նաև ազատագրված տարածքների, սակայն հայտարարության տեքստից կարելի է հասկանալ, որ Արցախի խորհրդարանը նկատի ունի նախկին ԼՂԻՄ տարածքը:
Մասնավորապես հայտարարության մեջ ասվում է, որ Արցախի Հանրապետությունը իր անկախությունը հռչակել է 1991թ., իսկ այդ ժամանակ ազատագրված տարածքներ չկային, և բնականաբար հանրապետությունը հռչակվել է նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2518 դիտում
19:02 31-03-2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն